Ռուսական մամուլի անդրադարձը` Երևանում զինված խմբի անդամներից 2-ի ձերբակալությանը
Երևանում երկու ամսով ձերբակալվել են զինված խմբի երկու անդամների` Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին: Այս մասին Ria.ru-ին հայտնել է փաստաբան Լուսինե Հակոբյանը:
«Երեկ ուշ գիշեր դատատարանը բավարարել է Եղիազարյանին և Հակոբյանին ձերբակալելու` քննիչների խնդրանքը»,- ասել է փաստաբանը` հավելելով, որ նրանք տեղափոխվել են ազգային անվտանգության քրեակատարողական հիմնարկ:
Նրանց հանդեպ մեղադրանք է ներկայացվել` շենքի, տրանսպորտի, կապի բռագրավման հոդվածներով, զենքի, պայթուցիկների և այլ պայթուցիկ սարքերի անօրեն ձեռք բերման և պահպանման համար: