Մանրամասներ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող տուժածների առողջական վիճակի մասին
Գիշերը Խորենացի փողոցում և Սարի թաղում «Սասնա ծռեր»-ին սատարող ցույցը ոստիկանության կողմից ցրելու հետևանքով առաջացած բախման ժամանակ վիրավորները տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
Operativ.am-ի թղթակիցն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդհանուր և բուժական հարցերով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել 50 տուժած, որոնցից 36-ը՝ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Տուժածները հիմնականում վնասվածներ են ստացել վերջույթների հատվածներում: «13 հիվանդ այս պահին շարունակում է իր բուժումը: 17-ամյա տղան՝ Սայադ Հարությունյանը, ով աչքի հատվածում վնասվածք էր ստացել՝ վիրահատվել է, նրա աչքը հեռացվել է: 4 հիվանդ գտնվում է ռևմատոլոգիայի բաժանմունքում»,-ասաց Գագիկ մանուկյանը և հավելեց, որ տուժածներից 2-ը լրագրող է, իսկ 3-ը ոստիկան:
Մանրամասները՝ տեսանյութում: