Յունկերը մեկնաբանել է` ԶԼՄ-ների կողմից իր հրաժարականի պահանջը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած ԶԼՄ-ների պահանջին: Այս մասին հայտնել է Le Soir-ը:
«Ես ազատ մարդ եմ, և եթե ցանկանամ կանգ առնել, ապա ես դա կանեմ` առանց որևէ մեկին հարցնելու»,- ասել է նա:
Յունկերը նշել է, որ ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ հրաժարականը պահանջում է Լեհաստանը, Չեխիան, Հունգարին և Մերձբալթյան երկրները, սակայն չեն բացատրում նմանատիպ պահանջների պատճառները:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յունկերն ունի խնդիր ալկոհոլի չարաշահման հետ: