Խաղաղության կոչերը երբեմն ավելի են գրգռում հակառակորդին
Թուլությունը, ինչպես նաև խաղաղության անհիմն կոչերը, միշտ ավելի են գրգռել հակառակորդներին, որոնք զուտ բնազդաբար, ոգևորվել են և ավելի մեծ կատաղությամբ հարձակվել համարժեք ինքնապաշտպանությունից հրաժարվողի վրա։
Բազմաթիվ փիլիսոփաներ են գրել այս մասին, բայց Մոնթենի պատմությունն ամենաուշագրավն է։ Նա գրում է, որ «Ուելսի արքայազնը հարձակվեց իր զինվորներից մեկի վրա և սկսեց դաժանորեն ծեծել: Բայց վերջին պահին, երբ թագավորը բարձրացրեց սուրը վերջին հարվածի համար, զինվորը ոչ միայն պաշտպանվելով հետ մղեց, այլ ինքը հարձակվեց նորին մեծության վրա: Ապշած զինվորի հանդգնությունից, արքան հրամայեց ներում շնորհել հանդուգն զինվորին:
Արմեն Հարությունյան. ֆեյսբուք: