Երևանում նախօրեին 165 քաղաքացի է բերման ենթարկվել. Ոստիկանություն
Երևանի Խորենացի փողոցից և Սարի թաղից հուլիսի 29-ի երեկոյան բերման է ենթարկվել 165 քաղաքացի: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև: