Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն իր անհանգստությունն է հայտնել Երևանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր անհանգստությունն է հայտնել Երևանում զինված խմբի կողմից վերցված պատանդների առթիվ: Հայտարարությունը հրապարակված է եվրոպայի խորհրդի կայքում:
«Ես անհանգստությամբ հետևում եմ իրադարձություններին, որոնք կատարվում են պետությունում` Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդ է պահում մարդկանց` ոստիկանական բաժնում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նա նշել է, որ այս պայքարում պետք է տիրի ժողովրդավարությունը, մարդկային իրավունքը և օրենքի գերակայությունը: