Նոր մանրամասներ՝ «Էրեբունի ԲԿ» բախման արդյունքում տեղափոխված տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին (տեսանյութ)
Գիշերը Խորենացի փողոցում և Սարի թաղում «Սասնա ծռեր»-ին սատարող ցույցը ոստիկանության կողմից ցրելու հետևանքով առաջացած բախման ժամանակ վիրավորները տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
Operativ.am-ի թղթակիցն «Էրեբունի ԲԿ»-ից հաղորդում է, որ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում գտնվում է 9 տուժած, որոնցից 3-ը գտնվում են վերակենդանացաման բաժանմունքում, իսկ մյուս 6-ի վիճակը՝ բավարար է:
«Արամ Լամբարյան հիվանդը մեզ մոտ տեղափոխվել է երեկ՝ ՊՊԾ գնդի տարածքից: Նրա վիճակը կայուն է, շնչում է արհեստական շնչառական ապարատի միջոցով: Երեկվա համեմատ կա դրական տեղաշարժ: 2-րդ տուժածը ոստիկան է, ով որովայնի հատվածում ստացել է հրազենային վիրավորում, վնասված է եղել հաստաղիքը: Վերջինս ենթարկվել է վիրահատության, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Եվս մեկ տուժած, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում քաղաքացիական անձ է: Նա ստացել է ծնոտի կոտրվածք: Երեկ վերջինս վիրահատվել է, վիճակը գնահատվում է բավարար: Մոտ ժամանակներս նրան կտեղափոխենք հիվանդասենյակ, որտեղ նա կշարունակի հետագա բուժումը»,-ասաց Միքայել Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: