Ամերիկուհին բանկ է թալանել, որպեսզի վերադառնա բանտ
Վերջերս բանտից ազատված ամերիկացի կինը բանկ է թալանել, որպեսզի կրկին վերադառնա բանտ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ոստիկանության տվյալներով՝ 59-ամյա կինը թալանել է բանկը, այնուհետև դուրս լցրել այն լուսամուտից, ակնկալելով, որ ոստիկանություն կգա իր հետևից:
Նշվում է, որ ամերիկուհուն չի հաջողվել տան հարցերը կարգավորել և նա անտուն է մնացել, այդ իսկ պատճառով էլ նման քայլի է դիմել, որպեսզի վերադառնա բանտ և չմնա փողոցներում: