Թրամփը որոշել է դադարել «լավ տղա» լինել
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր հակառակորդին՝ Հիլարի Քլինթոնին, խոստացել է դադարել «լավ տղա» լինել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «հանում է ձեռնոցները», ինչը նշանակում է, որ նա պատրաստ է «կոշտ» պայքարի:
«Թրամփն այլևս «լավ տղա» չի լինի»,-ասել է նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Բերնի Սանդերսը իր հոգին «սատանային է վաճառել» ՝ աջակցելով Քլինթոնին: