Ռուսաստանի ծանր աթլետիկայի հավաքականը չի մասնակցի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի ծանր աթլետիկայի հավաքականը դուրս է մնացել 2016 թ-ին Ռիոյում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի մասնակցությունից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Ծանր աթլետիկայի միջազգային ֆեդերացիային (IWF):
Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկված էր 8 ծանրորդ:
Ֆեդերացիան հստակեցրել է, որ մանրամասն ուսումնասիրել է «WADA» անկախ հանձնաժողովի զեկույցը, ուշադրություն է դարձրել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը, ինչպես նաև 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգի չափաքանակի թույտվության տվյալներին: Արդյունքում որոշում է կայացվել թույլ չտալ Ռուսաստանի ծանր աթլետիկայի հավաքականին մասնակցել 2016 թ-ի Օլիմպիական խաղերին: