ԵԽ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Երևանում տիրող դրությամբ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանում տիրող դրության առթիվ: Այս մասին գրված է Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Ես անհանգստությամբ եմ հետևում ԵԽ անդամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը Երևանի ոստիկանական բաժանմունքում պահում է պատանդների»,-նշված է հայտարարության մեջ:
Ըստ գլխավոր քարտուղարի, կոնֆլիկտը պետք է լուծել քաղաքական երկխոսության և ժողովրդավարական նորմերն ու չափանիշները հարգելու միջոցով:
«Ես կոչ եմ անում բոլորին, ով կապ ունի այս վտանգավոր դրության հետ, անհապաղ վերջ տալ դրան և վերադառնալ ժողովրդավարական մեթոդներին»,- հայտարարել է Յագլանդը: