Գազի արտահոսք «Կիլիկիա» գարեջրատանը
Հուլիսի 29-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող «Կիլիկիա» գարեջրատանը տեղի է ունեցել CO գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Կիլիկիա» գարեջրատան ներսում երկաթյան բալոնից ( ըստ նախնական տվյալների CO գազի բալոն) տեղի է ունեցել արտահոսք, նաև վնասվել է ախտահանիչ նյութերով լի պլաստմասե տարա (մոտ 1 լ), ինչից սուր հոտ է տարածվել գարեջրատան ներսում:
Փրկարարները փակել են բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչև տարածված հոտի վերանալը: