Նախնական տվյալներով, հիվանդանոցներ է տեղափոխվել 30 տուժած. Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախնական տվյալներ. Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած: Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին»: