Ձերբակալվածների թիվը Թուրքիայում անցնում է 18 հազարը
Թուրքական «Anadolu» գործակալությունը, հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Էֆկան Ալային, հայտնում է, որ տապալված պետական հեղաշրջումից հետո, որը երկրի իշխանությունների կողմից նաև բնութագրվել է որպես ահաբեկչություն, որի կազմակերպիչն է «FETÖ» կազմակերպությունը՝ այլախոհ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորությամբ, ձերբակալվածների թիվը երկրում հասել է 18 044-ի:
Ալան նաև հայտնել է, որ Թուրքիայի 49 211 քաղաքացու անձնագրեր չեղարկվել են: Այսինքն, Էրդողանի վարչակարգը ամեն ինչ անում է, որ այդ մարդիկ դուրս չգան երկրից:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք: