ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լևոն Բարսեղյանի հետ
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում է ունեցել այսօր ազատ արձակված Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:
«Օգտակար քննարկում ունեցա Լևոն Բարսեղյանի հետ բանտից նրա ազատ արձակումից հետո: Օրենքի գերակայությունը և Էրեբունիում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումը շատ կարևոր նշանակություն ունեն», - գրել է դեսպանը Թվիթերում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում: