ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված վիրավորներն են Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը. ՀՀ ոստիկանություն
Ինչպես հաղորդել էինք, ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից երկու վիրավոր են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»: