ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններին միջամտելը մեր մանդատից դուրս է. Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարություն է տարածել Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի ու ընկերության բժիշկների կողմից «Սասնա ծռեր» զինված խմբին բուժօգնություն տրամադրելու պահանջի շուրջ:
«Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից», - ասվում է հաղորդագրությունում: