ՄԱԿ-ն աջակցում է երեխային կրծքով կերակրելու ժամանակ արվող սելֆիներին
ՄԱԿ-ը աջակցում է երեխային կրծքով կերակրող մայրերի սելֆիների տարածմանը: Այս մասին գրում է «Reuters»-ը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ սոցցանցերում կրծքով կերակրող մայրերի սելֆիները լավ միտում են մայրական կաթի օգտակարության կարևորության մասին իրազեկելու համար:
Երեխային կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթը սկսվում է օգոստոսի1-ից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամլո խոսնակը հայտարարել է, որ ցանկանում է, որ մայրական կաթի օգտակարության մասին տեղյակ լինի ողջ աշխարհը: