Շտայնմայերը քննադատել է Սիրիայի իշխանությունների գործողությունները
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Հալեպում ստեղծված իրավիճակի շուրջ Սիրիայի իշխանությունների վարքագիծը արգելափակում է Ժնևում միջսիրիական բանակցությունները վերսկսելու բոլոր հնարավորութունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա քննադատել է Հալեպի արևելքում մարդասիրակա 3 միջանցք ստեղծելու գործողությունները: Միջանցքներով դուրս կբերվի քաղաքի խաղաղ բնակչությունը:
Նշենք, որ Ժնևում ռուս և ամերիկյան զինվորական փորձագետները Սիրիայի հարցով բանակցություններ են իրականացնում: