Զախարչենկոն ներկայացրել է Սավչենկոյին հանդիպելու պայմանները
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարել է, թե ինչ պայմանների դեպքում կհանդիպի Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Զախարչենկոն ասել է, որ նախ ցանկանում է իմանալ, թե նախկինում դատապարտված Սավչենկոն ինչի մասին է ցանկանում զրուցել իր հետ:
«Ես չեմ պատկերացնում, թե նրա հետ ինչի մասին կարելի է խոսել: Եթե Սավչենկոն ցանկանում հանդիպել ինձ, նախ պետք է ասի, թե ինչի մասին է ուզում խոսել ինձ հետ»,-ասել է Զախարչենկոն:
Ավելի վաղ Նադեժդա Սավչենկոն Կիևին կոչ էր արել ուղիղ բանակցություններ վարել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ: