Բռնցքամարտիկ Ռուսլան Չագաևը որոշել է ավարտել կարիերան
Հայտնի ուզբեկ բռնցքամարտիկ Ռուսլան Չագաևը որոշել է ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում տալով մարզիկի կնոջը:
«Չագաևի առողջական վիճակը, փա՛ռք Աստծո, լավ է: Նա պարզապես որոշել է այլևս բռնցքամարտով չզբաղվել: Նա Բրաունի հետ բռնցքամարտի ժամանակ էլ հայտարարեց, որ այլևս չի շարունակի կարիերան, քանի որ հոգնել է»,-ասել է Վիկտորիա Չագաևան:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չագաևը տեսողության հետ կապված խնդիրներ ունի:
Նշենք,որ Չագաևը «WBA» (2007-2009 թթ.) ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է եղել:
Վերջին մարտում, որը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 5-ին, ուզբեկ բռնցքամարտիկը պարտվել է ավստրալացի մարզիկ Բրաունին: