Չկա մի օր, որ չմտածեմ հորս մասին, հուսով եմ, որ նա հպարտանում է ինձնով. Հենրիխ Մխիթարյան (լուսանկարներ)
Չկա մի օր, որ «Մանչեստթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմտածի իր հոր մասին, ով կյանքից հեռացել է, երբ նա 7 տարեկան է եղել: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հենրիխ Մխթարյանի հայրը մահացել է 33 տարեկանում՝ ուղեղի քաղցկեղից:
«Հայրս է իմ շարժիչ ուժը: Երբ ես փոքր էի, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում, ես միշտ երազում էի նրա հետ միասին մարզումների գնալ: Երբ ընտանիքով վերադարձանք Հայաստան, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Նրա մահը մեծ ցավ էր, սակայն կյանքը շարունակվում է: Հուսով եմ, որ հայրս երկնքից տեսնում է, թե ես ինչպես եմ աշխատում: Շատ անգամ դիտել եմ նրա խաղերը, սակայն հիմա ֆուտբոլում շատ բան է փոխվել: Հիմա ես դիտում եմ նրա հանդիպումները միայն այն բանի համար, որ հիշեմ, թե նա ինչպես է խաղացել»,-ասել է հայազգի ֆուտբոլիստը:
Մխիթարայնն ասել է, որ հոր մահից հետո, մայրը նրա համար և՛ հայր, և՛ մայր է եղել, ինչի համար շնորհակալություն է հայտնել նրան և բոլոր նրանց, ովքեր այդ ծանր պահին նրա կողքին են եղել:
Հենրիխ մխիթարյանի մայրը աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քույրը՝ ՈւԵՖԱ-ում:
«Մենք ֆուտբոլային ընտանիք ենք»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը: