Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած բազմաթիվ հորդորներին՝ համացանցում ու զանգվածային լրատվության միջոցներում կրկին տարածվում են իրականության հետ կապ չունեցող, իրավիճակն ավելի սրելու միտված, սուտ ու սադրիչ լուրեր՝ ՊՊԾ գնդում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց և հավաստի տեղեկատվություն ստանալու համար հետևել պաշտոնական հաղորդագրություններին»: