Նոր մանրամասներ՝ Պավլիկ Մանուկյանի, նրա որդու և ոստիկանի առողջական վիճակի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը կայուն ծանր է, իսկ ոստիկանինը՝ բավարար:
Operativ.am-ի թղթակիցն Էրեբունի ԲԿ-ում զրուցել է Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանի հետ, ով մանրամասներ է հայտնել վիրավորներ՝ Պավլիկ Մանուկյանի, նրա որդու և ոստիկանի առողջական վիճակի մասին:
«Վիրավորները ստացել են ազդրերի և սրունքների հրազենային վիրավորումներ: Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Որդին արդեն ինքնուրույն շնչում է, առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա, իսկ Պավլիկ Մանուկյանի վիճակը՝ ծանր կայուն է: Ոստիկանի վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց բժիշկը:
Թղթակցի այն հարցին, թե որքան ժամանակ կմնան վիրավորները վերակենդանացման բաժանմունքում, բժիշկը նշեց, որ քանի դեռ առկա է վտանգ, ապա նրանք կմնան այդ բաժնում: