Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձրագույն աստիճան
Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձրագույն աստիճան` Ֆրանսիայի Սենթ-Էթյեն-դյու-Ռուվրե քաղաքում տեղի ունեցած հոգևորականի սպանությունի հետո, որի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հայտնել է The Mirror-ը:
«Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո մենք տարածում ենք հստակ խորհուրդներ` կրոնական վայրերի անվտանգության ապահովման համար»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Համաձայն «SITE Intelligence Group» կայքի տարածած տեղեկության՝ Բրիտանիայի հասցեին սպառնալիքներ են գրանցվել «Իսլամական պետության» զինյալների կողմից: Համապատասխան տեղեկությունը հրապարակված է եղել «Telegram»-ում: