ՊՊԾ գնդում այս պահին գտնվում է «Սասնա ծռեր» խմբավորման 24 անդամ
Գիշերը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ զինված խումբն անկանոն կրակահերթեր է արձակում տարբեր ուղղություններով:
Իրավիճակը լարվելով հանգեցրել է նրան, որ հրաձգության ժամանակ խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը, և մեկ իրավապահ հրազենային վիրավորում են ստացել և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ ենթարկվել են վիրահատության:
Նշենք, որ ավելի վաղ վիրավորվել և հոսպիտալացվել էին Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Վերջիններս այսօր տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց:
Ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում են գտնվում «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից 24-ը: