«Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում կմիացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում, հնարավոր է, միացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել «էջմիածնի բժշկական կենտրոն» անվանումով առողջապահական հաստատություն։ Բանն այն է, որ Վաղարշապատի ծննդատանը ծնունդների քանակը նվազել է, և անցած տարի ծննդատունը 19 մլն դրամի պարտք է կուտակել։
«Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ մայիսի 24-ին ստորագրված կարգադրությամբ ստեղծվել է հատակ հանձնաժողով որը պետք է լուծի երկու հաստատությունների միավորման հետ կապված խնդիրները։
Ի դեպ, Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրենն է Լիլիթ Կարապետյանը, որը ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինն է։ Հավանաբար միավորումից հետո հենց նա էլ կդառնա նոր ձևավորված բուժհաստատության տնօրենը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։