Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է։ Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաև Սիսիանի նախկին քաղաքապռտ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը։ Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը։
Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը։ Իսկ ինչ վերաբերում է Գորիս և Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում։ Ինչպես հայտնի է՝ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարևանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, և այժմ դրանց բնակիչները ևս պետք է Գորիսի և Մեղրիի քաղաքապետեր ընտրեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։