Կիևը ոչնչացրեց Մոսկվայի «էներգետիկ զենքը». Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան
Ուկրաինական ղեկավարությունը կարողացավ ազատվել Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը: Այս մասին հաղորդում է «Интерфакс-Украина»-ն:
«Ուկրաինական իշխանությունները վերջին մի քանի տարում, ըստ էության, ոչնչացրել են Մոսկվայի էներգետիկ զենքը, որը, որպես այդպիսին, օգտագործում էր գազը: Վերջին ձմեռը Ուկրաինայի պատմության մեջ դարձավ առաջինը, երբ Ուկրաինան ազատվեց գազային կախվածությունից»,-նշել է նա:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի էներգետիկ հատվածում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում և ընդգծել է դրանց կարևորությունը: