Շվեդիայի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով մեկ մարդ է տուժել
Շվեդական Մալմե քաղաքի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով տուժել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է «The Local»-ը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, տղամարդուն կրակել են տեղական ժամանակով 17.00-ին: Նրան հոսպիտալացրել են: Ներկայումս հայտնի չէ, վնասվածքների ծանրության աստիճանը:
Դեպքի վայրում գտնվող ոստիկան Լոտա Սվենսոնը նշել է, որ հավանաբար տղամարդու ոտքն են վիրավորել: «Reuters»-ը, հղում անելով ոստիկանությանը, հաստատում է այս լուրը:
Իրավապահները մեկ ժամով փակել են առևտրի կենտրոնի մուտքն ու ելքը, սակայն կրակողին այդպես էլ չեն գտել:
«Reuters»-ը նշում է, որ կրակոցները տեղի են ունեցել քաղաքի այն մասում, որտեղ հիմնականում ապրում են ներգաղթյալներ: