«Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար ևս 2 մարդու մեղադրանք է առաջադրվել. News.am
News.am-ը գրում է. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար ևս 2 հոգու մեղադրանք է առաջադրվել: Փաստաբան Հովիկ Արսենյանը նշել է, որ այսօր երկու ամսով կալանավորվել է իր պաշտպանյալ Տարոն Լոռյանը:
Փաստաբանի խոսքով՝ Տարոն Լոռյանը հուլիսի 17-ի առավոտյան անծանոթ համարից զանգ է ստացել, պատասխանել է, սակայն, խոսակցություն չի եղել: Նախաքննական մարմինը գտել է, որ հնարավոր է՝ նա կոդավորված զրույց է ունեցել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի հետ և մեղադրանք է առաջադրել նրան:
Հովիկ Արսենյանի մյուս պաշտպանյալ Սամսոն Գաբրիելյանն է, ով կալանավորվել է հուլիսի 23-ին:
Մանրամասներն` այստեղ: