Տավուշի մարզի Կողբ գյուղում «Թումո» կբացվի
Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և «Կողբ» կրթական, մշակութային և սպորտի զարգացման հիմնադրամը կնքեցին Փոխըմբռնման հուշագիր Տավուշի մարզի` սահմանամերձ Կողբ գյուղում «Թումո» կենտրոն բացելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական կայքից:
Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Այն նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողի համար։ Կենտրոնում կիրականացվեն նույն ծրագրերը, և կդասավանդեն նույն մասնագետները, ինչ Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի «Թումո»-ներում:
Կողբի «Թումո»-ի ուսանողներ կկարողանան դառնալ 12-18 տարեկան պատանիները: Ուսումը կենտրոնում, ինչպես և բոլոր քաղաքների «Թումո»-ներում, անվճար կլինի: