Ալբանիայի հիվանդանոցներից մեկում հիվանդներին կենդանի այրել են (տեսանյութ 18+)
ԵվրոպաԱլբանիայի մայրաքաղաք Տիրանեի հիվանդանոցներից մեկում հրեշավոր դեպք է տեղի ունեցել: Հիվանդներից մեկը այրել է մյուս հիվանդներին հեմոդիալիզի ժամանակ: Տեղի ունեցածը նկարահանվել է տեսահսկման սարքերով և տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնում է «НТВ» հեռուստաալիքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կլինիկայի հաճախորդներից մեկը հավաքում իրերը իր պայուսակում: Ինչ-որ պահի նա պայուսակից հանում է այրող հեղուկով լի շիշ և լցնում դրա պարունակությունը պառկած հիվանդի վրա: Տղամարդը փորձում է նրանից վերցնել շիշը, նրան փորձում է օգնել բժիշկը, սակայն հանցագործը հանում է կրակայրիչը և հաջորդ պահին արդեն ներկաները հայտնվում է կրակների մեջ:
Արդյունքում մահացել է 3 մարդ, այդ թվում` հարձակվողը: Մի քանիսը ստացելեն այրվածքներ:
Ըստ իրավապահների, այրողի և նրա զոհի միջև նախկինում կոնֆլիկտ է եղել: Սակայն ըստ ականատեսների, տղամարդը հարձակման ժամանակ ոչ մի բառ չի ասել: