Մանր «մուտիլովկեքով» երկար առաջ չեք գնա
Այսօր առավոտյան «Սասնա ծռեր»-ը հայտարարություն տարածեցին, թե ոստիկանությունը դավադիր կրակ է բացել ՊՊԾ գնդի պարսպի մոտ գտնվող տղաների վրա, որոնք վիրավորվել են:
Շատ չանցած ոստիկանությունը տեսանյութ է տարածում այն մասին, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել ու պարզ է դառնում, որ ՊՊԾ գնդի տղերքը, իրենց կայֆերով դուրս են գալիս վիլիսով ՊՊԾ գնդից ու հայդե քշում դեպի ոստիկաններ:
Արդյունքում, ոստիկանությունը ոտքից վիրավորում է զինյալներից, որոնցից երկուսին տեղափոխում են հիվանդանոց:
Տղե՛րք, տենց մանր-մունր «մուտիլովկեքով» երկար առաջ չեք գնա, այսպիսի 1-2 դեպք էլ լինի ձեր պայքարը լրիվ կզրոյացվի:
Հայկ Համբարձումյան. ֆեյսբուք: