Բավարիայի իշխանությունները հայտնել են Գերմանիայում «ԻՊ»-ի զինյալների առկայության մասին
Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհովերը հայտարարել է Գերմանիայում իսլամիստների ներկայության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները պետք է մտահոգվեն հանրության անվտանգության հարցերով:
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Գերմանիայում է»,-ասել է նա:
Նշենք, որ հուլիսի 18-ին Գերմանիայի մի շարք քաղաքներում հարձակումների արդյունքում 11 մարդ է զոհվել: