«ԻՊ»-ը Ֆրանսիայի դեմ պատերազմ է հայտարարել. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայի դեմ պատերազմ է հայտարարել: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան կդիմակայի այդ պատերազմին գործող օրենքների համաձայն:
Ֆրանսու Օլանդը ստորություն է համարել եկեղեցում 84-ամյա հոգևորականի սպանությունը:
Ֆրանսիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել պատանդներին ազատելու համար: