Մոսկվայի «Վնուկովո» օդակայանում զզվելի իրավիճակ է
Ուրեմն՝ 873 համարի Մոսկվա-Երևան ժամը՝11:10 չվերթի ինքնաթիռը նստեցումից հետո ինքնաթիռում անսարքություն հայտնաբերեցին, ըստ իս՝ հոսանքի խնդիր էր, քանի որ մի պահ ամբողջ հոսանքն անջատվեց եկավ: Ամբողջ անձնակազմին արագ իջեցրեցին, հիմա արդեն 4 ժամից ավել, ոչ մի գործողություն ուղևորների բողոքին ի պատասխան սկզբում ասացին անսարքությունը կուղղեն նույն օդանավով կթռչեն:
Ժողովրդի խուճապը տեսնելով հիմա ասում են ոչ մի անսարքություն չի եղել, ուղղակի տեխնիկական է և նույնիսկ պատրաստ է, ուղղակի բորտուղեկցորդուհիները չկան:
Ուղևորները պահանջում են ուրիշ օդանավ, սրանք պատասխանում են, որ չկա ու սրանով պիտի թռչեն, ու ժամը մեկ՝ 1 ժամով հետաձգում են:
Քանի որ մենք Ռուսաստանում դեսպանատուն չունենք, հետաքրքիր է մեր շահերի համար է՞լ ում կարելի է դիմել, կօգնե՞ք:
Հարություն Մնացականյան. ֆեյսբուք: