Օբաման կնոջը սեր է խոստովանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին սեր է խոստովանել կնոջը՝ Միշել Օբամային: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միշել Օբաման Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության վերաբերյալ ելույթով է ներկայացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Անհավանական կնոջ անհավանական խոսք: Ես սիրում եմ Քեզ, Միշե՛լ»,-Twitter-i իր էջում գրել է Օբաման:
Նրա խոսքով՝ ինքը հպարտանում է կնոջով: Բարաք Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ի բախտը բերել է, որ առաջին տիկինը Միշել Օբաման է:
Նշվում է, որ Օբամայի կինն իր ելույթում ասել է, որ Հիլարի Քլինթոնը միակ թեկնածուն է, ով արժանի է երկրի ղեկավար դառնալ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: