Իշխանափոխությունից հետո ի՞նչ է փոխվելու գումար հավաքող, գողական գնացող մարդկանց մոտ
Երևանի փողոցներում, շատերը հանդիպած կլինեն պապիկի ով ասում է. «Ինչ-որ մի բանով օգնեք էլի»: Ժամանակին պապին, ծամոն, անձեռոցիկ ու ինչ-որ բաներ էր վաճառում, անցան տարիներ, պապիկի ձեռքին մնացին միայն ծամոնի տուփն ու հայտնի արտահայտությունը: Նա այժմ, ոչինչ չի վաճառում, այլ գումար է խնդրում: Սրա մեղավորը հասարակությունն է, երբ պապիկը մոտենում էր մարդիկ գումարը տալիս էին ու չէին վերցնում պապիկից ոչինչ, դե նա էլ հասկացավ, որ կարելի է գումար աշխատել առանց ներդրումների:
Հիմա երևանյան փողոցներից մեկում, մարդիկ ՊՊԾ գունդ են գրավել ու փորձում են իշխանափողություն անել, մի պահ ենթադրենք հաջողել են ու իշխանափոխությունն իրականություն է, ինձ մի հարց է հետաքրքրում: Այն մարդիկ, ովքեր սովոր են փողոցում գումար հավաքելուն, բոլդյուրին պպզած կյանքի մասին խորհելուն, գողական գնալուն և այլն, նրանց մոտ ի՞նչ է փոխվելու, եթե նախագահն փոխվի: Նրանք կգնան մատուցող կաշխատե՞ն, դա արդեն նրանց հագո՞վ կլինի, թե՞ գողականը մի կողմ կդնեն ու դաշտերում ձմերուկ կհավագեն:
Ես չեմ պնդում, որ բոլորը բարձրագույն կրթություն պետք է ունենան, բնավ: Երբեմն դա է հենց պետության կործանման առաջին գրավականը, բայց ինչ-որ բանի մասնագետ պետք է չէ՞ լինեն: Լա՞վ ինչից բողոքես, եթե դու ավարտել ես 8-րդ դասարանը, ոչ մի միջին մասնագիտական կրթություն չես ստացել (բայց հնարավորություն ունեցել ես), չես գնացել ուստի մոտ սովորես, որ ավտո դզող-փչող դառնաս, բայց միևնույն ժամանակ բանվոր ու վաճառող չես ուզում աշխատել, իսկ աղբ հավաքողներին էլ փորձում ես վերևից նայել, հա բիզնեսմեն էլ չես:
Ուրեմն սկբի համար պետք է հասարակության մտածելակերպը փոխել, որովհետև, եթե իշխանափոխությունից հետո բոլդյուրներն էլ ապամոնտաժեք՝ բողոքողը բողոքելու է, պպզողն էլ մեկ երկու օրից կհարմարվի կյանքի նոր իրավիճակին ու խոհափիլիսոփայական մտքերը կարտահայտի կողքի աստիճաններին պպզած:
Էդգար Խաչատրյան. ֆեյսբուք: