Դոնալդ Թրամփը ծաղրել է Հիլարի Քլինթոնին` օրիորդական ազգանվան համար
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ծաղրել է Հիլարի Քլինթոնին` օրիորդական ազգանվան համար: Այս մասին հայտնել է «The Hill»-ը:
Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգում` Թրամփը նշել է, որ Քլինթոնի օրիորդական ազգանունը (Rodham) նման է «փտած» (rotten) բառին:
«Ինչո՞ւ է Հիլարին ազատվել իր երկրորդ անունից: Երևի թե նրա համար, որ այն համապատասխանում է իրականությանը»,- հայտնել է Թրամփը: