Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում մարդկանց օդանավակայան տեղափոխող վարորդ է ձերբակալվել: Նա մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնել է Europe 1-ը:
Նշվում է, որ 23-ամյա երիտասարդին խուզարկելու ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկ: Բացի այդ պարզվել է, որ կասկածյալը կարող է կապված լինել ծայրահեղականների հետ:
Տղամարդու հեռախոսի մեջ գտել են նկարներ` «ԻՊ» ահաբեկչական կազմակերպության դրոշով: