Ֆեյսբուքը փոփոխություններ է նախատեսում
Ֆեյսբուքի նորությունների ժապավենում ավելի հաճախ կցուցադրվեն ընկերների ու հարազատների գրառումները քան գովազդային ու լրատվաական նորությունները: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝հղում տալով ընկերության պաշտոնական կայքին:
Ֆեյսբուքը գերակայությունը կտա ընկերների հաղորդկցմանը, քան, այն էջերին, որոնցում նրանք բաժանորդագրվել են:
Նորությունների ժապավենում սկզբում կցուցադրվի հարզատաների, մտերիների հրապարակումները, այնուհետև կցուցադրվեն ժամանցային բնույթի նորությունները:
Ֆեյսբուքի փոխնախագահ Ադամ Մոսերին հայտարարել է, որ այս նոր ալգորիթմը ստեղծվել է օգտատիրոջ վարքագծի վերլուծության արդյունքում: