Թուրք-Սիրիական սահմանին ավտոբուս է պայթել. կա 10 զոհ
Թուրքաիայի և Սիրիայի սահմանին գտնվող Տալ-Աբյադ քաղաքում ավտոբուս է պայթել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով AFP գործակալությանը:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 և վիրավորել 9 մարդ:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել քրդերի կողմից վերահսկվող քաղաքում: Տալ-Աբյադ-ը «ԻՊ»-ից ազատագրվել էր անցյալ տարվա հունիսի վերջին: