Դուք տանձ ու խնձորից խոսեք, երկու տարի կնոպկա եք սեղմե. Նիկոլ Փաշինյանն՝ ՕԵԿ-ին
ԱԺ հունիսի 29-ի նիստը շարունակվում է: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց հանգիստ տոնով, սակայն րոպեներ անց նրա ելույթը վերածվեց բոցաշունչ ելույթի, ինչն էլ հարուցեց ԱԺ խմբակցությունների զայրույթը:
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՕԵԿ կուսակցությանը, որը փոխել է իր անունը՝ «Հայկական վերածնունդ» անվամբ, նշեց. «Այդ քաղաքական ուժն այնքան ավանդական է, որ վերջին տարվա իրենց համար ամենահրատապ խնդիրն իրենց անունը փոխելն է եղել՝ իրենց անունից ազատվելը: Մնում է՝ իրենց անուն ու ազգանուններն է փոխեն ու բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրանց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս դահլիճից արձագանքեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և սկսվեց լեզվակռիվ: Փաշինյանն ի պատասխան Բիշարյանի արձագանքին ասաց. «Վալերիանկա չկա, հանգստացի մի հատ: Երկու տարի մենակ կնոպկա եք սեղմե»: