Սիրիացի փախստականը Գերմանիայում 50 հազար եվրո է գտել (լուսանկար)
25-ամյա սիրիացի Մուհաննադը գերմանական Մինդեն քաղաքի ոստիկանությանն է հանձնել 50 հազար եվրո գումար և մի քանի խնայողական բանկային հաշվեգրքույկներ` ավելի քան 100 հազար եվրո արժողությամբ:
Նա դրանք գտել է հին պահարանում, որը ինչ-որ մեկը նվիրատվություն էր արել փախստականների հանրակացարանին: Գումարը և թղթերը գտնվել են պահարանի գաղտնարանում: Ոստիկանական հաղորդագրությունում նրան անվանել են «օրվա հերոս»: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն: