Մահացել է արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը
Կյանքի 79-րդ տարում մահացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթեւոսյանը:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երեւանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։
Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթեւոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության եւ Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։