Քոչինյան փողոցում հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 11.00-ին, Երևանի Քոչինյան փողոցից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: