Ձեզ վարձատրողները չե՞ն տեսնում, որ Դուք գեներալական մտքերով չեք փայլում. Գագիկ Մելիքյանը՝ Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)
ԱԺ հունիսի 29-ի նիստը շարունակվում է: Շարունակվում են նաև քննարկումները ՌԴ-ի հետ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայանգրի քննարկումները: Արդեն մի շարք պատգամավորներ հանդես եկան ելույթներով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ելութի ժամանակ մասնավորապես ասաց. «Ճիշտ ասած, չէի ցանկանա անդրադառնալ իմ գործընկերների ասածներին, բայց ստիպված եմ, որովհետև ոնցվոր իմ ելույթը նորից կանխորոշեցի: Իմ ընդդիմադիր գործընեկերները, ոնցվոր թե ստացվում է, որ միշտ հանուն հայրենիքի դեմ են պետությանը: Սակայն էդպես չի լինում: Ես չեմ հասկանում, հատկապես իմ գործընկերուհուն, Ձեզ վարձատրողները չե՞ն տեսնում, որ Դուք գեներալական մտքերով չեք փայլում, քանի որ ամենաշատը եֆրեյտոր կարող եք լինել»:
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանի հետ օդային սահման չունի և ՌԴ ՀՕՊ համակարգերը, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում չեն կարող Հարավային օկրուգի ՀՕՊ զորքերի հրամանատարի կողմից արդյունավետ կառավարվել ՀՀ տարածքում: Դրա համար ընդունվեց այդ համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետը:
Մանրամասները՝ տեսանյութում: