ՀՀ բանկերն ու ներքին վարկերը
Վերջին նիստի ընթացքում ԿԲ-ն որոշում է կայացրել իջեցնել
վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,5%; Մեկ տարի առաջ այն կազմում էր 10,5% : Փաստացի նվազեցումը կատարվել է երեք տոկոսային կետով:
Սա փաստացի զգույշ, բայց ստաբիլ նվազեցման քաղաքականություն է: Այս քաղաքականությունը հիմնականում կիրառվում է գնաճի պայմաններում, սակայն եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսությունում տեղի է ունենում գնանկում, ապա այստեղ կարող է հարց առաջանալ. թե ինչու տեղի չի ունենում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավել մեծ նվազեցում:
Իրականում զգույշ քաղաքականությունը ունի դրամի արժեքի պահպանման խնդիր: Կտրուկ նվազեցումը կարող է բերել դրամի արժեզրկման,
Պետք է արձանագրել նաև, որ վերջին շրջանում ավելացել է
առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալների աճը: Դրական տարբերությունը կազմել է 62 միլիարդ դրամ:
Տնտեսական անկյուն. ֆեյսբուք: