Ռուսաստանի արածները հակասական են մեր նկատմամբ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ԱԺ-ում շարուանկվում է ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցի քննարկումը:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթի ժամանակ մասնավորապես նշեց. «Պարո՛ն Շարմազանով, ես համաձայնել եմ Ձեզ հետ ստրատեգիական դաշնակցի մասով, բայց, եթե Թուրքիան մեր ստրատեգիական թշնամին է, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է: Մենք ռուսներին համարում ենք ստրատեգիական դաշնակից, իսկ ռուսները չգիտեն ու սա պետք է ընդունել: Նրանց արածները հակասական են մեր նկատմամբ»:
Բագրատյանը նաև նշեց, որ ինքը պակաս կապեր չի ունեցել Ռուսաստանում, սակայն իրեն երբեք թույլ չի տվել քծնելու:
Մանրամասները՝ տեսանյութում: